«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Ովքե՞ր են թողնվել «բախտի քմահաճույքին»

Ովքե՞ր են թողնվել «բախտի քմահաճույքին»
19.09.2026 | 13:36

Սա Երևանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի գետնանցումն է:

Եթե տարածքը պատկանում է Երևանի Մետրոպոլիտենին, ապա որտե՞ղ է գնում հերոս-հարկատուների (ըստ Նիկոլ Փաշինյանի) 50%-ով թանկացված, «բարեփոխված» տրանսպորտի ուղեվարձի գումարը:

Եթե տարածքը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, ապա որտե՞ղ է գնում հերոս-հարկատուների շուրջ 5-6 անգամ թանկացված գույքահարկի գումարը:

Թեպետ, հաշվի առնելով, որ մետրոպոլիտենը քաղաքապետարանինն է, ապա 50%-ով թանկացված, «բարեփոխված» տրանսպորտի ուղեվարձի և շուրջ 5-6 անգամ թանկացված գույքահարկի գումարի հետ կապված դժգոհությունն ուղղված է միայն Երևանի քաղաքապետարանին:

Բացի դրանից` Երևանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի գետնանցման տարածքում գործում են առևտրի բազմաթիվ տաղավարներ: Այդ իմաստով, հիշեցնեմ, որ 2026 թվականի հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում գտնվող որոշ տաղավարների կապարակնքման վերաբերյալ հայտարարություն տարածեց: Ըստ Քննչականի, «Առինջ մոլ»-ի «առևտրի տաղավարների մի մասը փաստացի անմիջականորեն գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ և դրանց հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար, անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կնիքվել են»:

Փաստորեն, ստացվում է, որ ի դեմս Քննչականի, Հայաստանի Հանրապետությունը «մտահոգված է» բացառապես «Առինջ մոլ»-ի առևտրականների կյանքով, առողջությամբ և անվտանգությամբ, իսկ մնացած առևտրականների կյանքն, առողջությունն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 6144

Մեկնաբանություններ